Ես ինձ բավականին լավ եմ զգում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը իրեն լավ է զգում և վերականգնել է իր նախընտրական ծրագիրը անցած շաբաթ հիվանդությունից հետո։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է կիրակի օրը տեղական հեռուստաալիքների եթերում։
«Ես ինձ բավականին լավ եմ զգում: Հանրահավաքներ անելիս դադար չենք վերցրել, ամբողջ ծրագիրը վերականգնել ենք»,- ասաց նա։
Չորեքշաբթի երեկոյան Էրդողանն իրեն վատ է զգացել Kanal 7 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։