Ռուսական 14 կործանիչ օդ է բարձրացել
Ուկրաինական տելեգրամյան ալիքները հայտնում են ռուսական մի քանի օդանավակայանից միանգամից 14 Տու-95մ-ների հեռանալու մասին՝ ընդհանուր 112 հրթիռով: Հրթիռի արձակման մասին դեռևս չի հայտարարվել։
Միաժամանակ ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադում հզոր պայթյունների մասին։ Ռուսները զանգվածային հրթիռային հարձակում են իրականացնում քաղաքի վրա։
Դեռևս չհաստատված տեղեկություններ կան քաղաքի ուղղությամբ Հ-101 թևավոր հրթիռների արձակման մասին։ Պաշտոնական տեղեկատվություն ո՛չ Ուկրաինայի իշխանություններից, ո՛չ էլ ռուս զինվորականներից դեռևս չկա։