Որտե՞ղ և ինչպես են ընթանալու Բայրամովի և Միրզոյանի բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կսկսվի 17:00-ին Արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Բլինկենը նույն վայրում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
17:45-ին նախատեսված են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։