Վաշինգտոնը հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հնարավորությանը․ Պատել
ԱՄՆ-ը, լինելով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունների հյուրընկալողը, հույս ունի նպաստել հարաբերությունների կարգավորմանը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ բանակցությունները հեշտացնելու համար»,- ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ԱՄՆ-ը երկրների միջև ուղիղ երկխոսությունը համարում է հիմնական գործոն խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև նշել է, որ Վաշինգտոնը հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հնարավորությանը։