Ադրբեջանի մի շարք բնակավայրերում հորդառատ անձրևներևից հետո ջրհեղեղներ են սկսվել
Վերջին օրերին նկատված եղանակային անկայուն պայմանները լուրջ հետևանքների են հանգեցրել հատկապես Ադրբեջանի լեռնային շրջաններում։
Հորդառատ անձրևները, որոնք ուղեկցվել են քամու, կարկուտի և հեղեղումների հետ, զգալի վնաս են հասցրել գյուղատնտեսական նշանակության հողերին, տներին ու գյուղացիական տնտեսություններին:
Ջրհեղեղը բառացիորեն քշել է տեղի բնակիչների մեքենաներն ու քանդել տների տանիքները։ Տասնյակ ընտանի կենդանիներ սատկել են։
Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Գյուրզալար գյուղում ջրի հոսքերը քանդել են կամուրջն ու գյուղերը կապող ճանապարհները, վնասել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։