Ֆրանսիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 540-ի
Ֆրանսիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ, որին մասնակցել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքողները, ձերբակալվածների թիվը հասել է 540-ի, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
«Երեկ ամենուր 500-ից ավելի ձերբակալություններ են եղել ամբողջ Ֆրանսիայում։ 540 մարդ է բերման ենթարկվել, որից 305-ը՝ Փարիզում»,- ասել է նա RMC BFMTV ռադիոկայանի եթերում։
Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ մայիսի 1-ի ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորված ոստիկանների ու ժանդարմների թիվը հասել է 406-ի, որից 259-ը՝ Փարիզում։