Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Բրյուսովի շրջանավարտ ՍԱՊԾ պետը կարող է միայն դիտարկումներ անել

Ոչ կոմպետենտ չինովնիկական խավի գործունեությունն այլևս նորություն չէ: Քավոր-սանիկական, խնամիական, մերձազգակցական, նաև կուսակցականամերձ, ծանոթ-բարեկամների ինստիտուտը շատ ու շատ ոլորտներում իր «սև» գործը վաղուց արել է:  Սրա վառ օրինակը սննդի անվտանգության ոլորտն է, որը լինելով սպառողների կողմից անվստահելի, պահանջում է մասնագիտական խոր գիտելիքներ, ոլորտը հասկանալու մասնագիտական որակներ ունեցող պաշտոնյա:

Արմեն Հայրապետյանը 2014թ. հոկտեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ, այս պաշտոնում փոխարինելով Աբրամ Բախչագուլյանին: Վերջինս ևս քիչ էր կողմնորոշվում ոլորտում, սակայն երկար տարիներ լիենլով ՍԱՊԾ պետի պաշտոնում, արդեն որոշակի աշխատանք փորձում էր կատարել: Ինչևէ, վերադառնանք ներկա պետին: Լինելով Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ, որն ի դեպ սահմանակից է հանրահայտ Մխչյան համայնքին, Ա. Հայրապետյանը սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի պատմա-անգլիական բաժնում: Ասել կուզի` մասնագիտական որակները հեռու են սննդի անվտանգության խնդիրներին տիրապետելու հարցում:

Հիշեցնենք, որ Արմեն Հայրապետյանը 2011-2012թթ. աշխատել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում՝ որպես ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ: Անկեղծ, ՀՀ քաղաքացիները անտեղյակ են 2011-12թթ Սփյուռքի նախարարությունում Արմեն Հայրապետյանի ծավալած տեսանելի գործողություններից և հայտնի չէ, թե նա ինչ մեծագործություների համար է ստացել ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալը:

Իհարկե, հնարավոր է լինել այլ մասնագիտության կրող, սակայն փորձել մեկ այլ որոտում ինքնադրսևորվել: Արմեն Հայրապետյանի պարագայում այդպես չի: Որպեսզի մերկապարանոց չհնչի, կարող ենք հավելել, որ այս ոլորտում բացի կենդանիների հիվանդությունները թաքցնելուց, բացի «ջայլամային» քաղաքականությունից, բացի անփութությունից և անտարբերությունից, Արմեն Հայրապետյանը այլ հաջողություններ չունի սպառողների շրջանում:

2014թ-ից հետո խոշոր և մանր եղջերավորների շրջանում տարածվել են մի քանի հիվանդություններ, որոնց մասին սպառողը տեղեկացել է ԶԼՄ-ներից: Իրականում սննդի անվտանգության պատասխանատու կառույցը ամեն կերպ փորձում է կոծկել հիվանդությունների առկայությունը, միաժամանակ չառաջարկելով լուծման տարբերակներ: Ինչի վառ օրինակը դեկտեմբեր ամսում գրանցված դաբաղն էր: Եթե Արմեն Հայրապետյանը ունենար մասնագիտական որակներ` չէր բացառվի, որ մասնագիտական խնդիրները լուծում ստանային: Այս տարիներին մշտապես խոսվել է իրացման կետերում ժամկետանց սննդի առկայության մասին, որոնք վերապիտակավորվել, վաճառվել են թարմ ապրանքի անվան տակ: Հերթական խնդիրը քանիցս արծարծվել է, սակայն «ձայն բարբառոյ»:

Արդյունքում ունենք այն, որ ոչ կոմպետենտ պաշտոնյայի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիները սնվում են ժամկետանց սննդով, հիվանդ կենդանիների մսամթերքով, կասկածելի ծագում ունեցող սննդատեսակներով: Իսկ ՍԱՊԾ-ն նման հարցադրումներին պատասխանում է` դիտարկումներ են իրականացնում:

Ինչու է ՍԱՊԾ-ն զբաղված միայն դիտարկումներով, հասկանալի է: Արմեն Հայրապետյանի պատմա-անգլիական մասնագիտացումը կարող է իրեն միայն  թույլ տալ դիտարկումներ անել, ոչ ավելին: