Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում խաթարվել է մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը. «Թաթոյան» հիմնադրամ (տեսանյութ)
«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։
«Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը»,- հայտնում են հիմնադրամից ու ներկայացնում տեսանյութ։