Կյանքից հեռացել է դիզայներ Վալենտին Յուդաշկինը
Կյանքից հեռացել է հայտնի ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինը. նա 59 տարեկան էր։ Այս մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Առաջին ալիքին։
«Վալենտին Յուդաշկինը մահացել է, այդ մասին հայտնել է նրա կինը»,- ասել է լուրերի մեկնաբանը։
Հիշեցնենք, որ Յուդաշկինը տարիներ շարունակ բուժվում էր քաղցկեղի դեմ: