Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Քանի դեռ երկրում այս ձախողված ընդդիմություն է, վարչապետի աթոռը զբաղեցնելու է Փաշինյանն ու կործանելու է երկիրը... մնաց 72 ժամ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նեղսրտել է, թե մարդիկ մեղադրում են ընդդիմությանն ու չեն հավատում ընդդիմադիրներին: Նա իրեն հատուկ ինքնավստահ կեցվածքով, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ուղիղ հարց ուղղեց հասարակությանը. 

«Երբ ասում էինք՝ բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում՝ չէիք հավատում, հիմա գոնե հավատո՞ւմ եք.... սևով սպիտակի վրա գրվածը կարդան ու հավատան դրան, այլ ոչ այն հայտարարություններին, որ անում են այս երեսփոխանները»:

Հայկ Մամիջանյանն ու բոլոր ընդդիմադիրները պետք է ի վերջո հասկանան՝ նրանք, ովքեր չէին հավատում, այսօր էլ չեն հավատում ու եթե անգամ թուրքն իրենց տուն մտնի՝ դարձյալ չեն հավատալու: Իսկ ի՞նչ եղավ այն մարդկանց հետ, այն մեծ քանակությամբ փողոց դուրս եկած մարդկանց հետ, ովքեր հավատում էին:

Նրանք էլ հո հավատում էին ու եկել էին պայքարելու, եկել էին Նիկոլին գահընկեց անելու և իրենց երկրին տեր կանգնելու համար, բայց ընդդիմությունը նրանց տուն ուղարկեց: 

Նախ՝ ընդդիմությունը հայտարարեց, թե՝ որ «Նիկոլից պաշտոն ստացածները հանցակից են», բայց միաժամանակ գնաց այդ նույն Նիկոլի հետ ընտրությունների, զբաղեցրեց պատգամավորի աթոռներն ու հիմա էլ վայր չի դնում մանդատը:

Ասացին՝ «հավաքվում ենք ու էլ տուն չգնանք», բայց հետո պարզվեց՝ վատ եղանակի պատճառով հանրահավաքը հետաձգվում է (ծիծաղելի ողբերգություն):

Ասացին՝ «եթե 50 հազար մարդ հավաքվի՝ հեղափոխություն են անելու», 50 հազար մարդ փողոց դուրս եկավ, ու ոչ մի արձագանք...

Կրկնվող ու անիմաստ կոչեր, ելույթներ,  հայտարարություններ ու ճառեր, որ հարբած մարդու կենացներ են հիշեցնում և 0 գործողություն:

Ընդդիմությունը չուներ համապարփակ ռազմավարություն, գործում էր պառակտված, միկրոֆոն խլում միմյանց ձեռքից ու ... մի խոսքով,  ընդդիմադիրները ժողովրդի հետ, ամենաքիչը, անկեղծ չէին:

Այս ամենի արդյունքում տպավորություն էր, թե ընդդիմության իրական նպատակը ոչ թե իշխանափոխությունն էր, այլ հակառակը՝ Նիկոլին ժամանակ տալը՝ իր սև գործերն ավարտելու համար...

Բոլորի հիշողության մեջ է մնացել՝ «մնաց 72 ժամ» արտահայտությունը:

Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ 72 ժամվա մասին է խոսքը, եթե երկիրը հենց այդ պահին փրկել էր հարկավոր: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ի վերջո ինչի՞ն մնաց այդ 72 ժամը: Ժամանակ՝ Արցախը հայաթափելո՞ւ, թե՞  այն Ադրբեջանին տալու, թուրքերի անցակետ դնելո՞ւ, թե՞ Հայաստանի տարածք մտնելու, նոր զոհեր տալո՞ւ, թե՞ առանց պատերազմի Երևան մտնելու համար... 

Ի՞նչ 72 ժամ:

Չանցա՞վ այդ 72 ժամը... այն 72-ը, որի ընթացքում Նիկոլը հասցրեց իր սև գործն անել:

Ու այսօր, Հայկ Մամիջանյանն ասում է, թե՝

«Քանի դեռ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ձախողվել է»:

Չգիտեմ՝ Մամիջանյանը սա ասել է որպես ինքնախոստովանությո՞ւն, այսպիսով ընդունե՞լ է ընդդիմության սխալները, թե՞ մեկ այլ նպատակ է հետապնդել, բայց այս նախադասությունը հակառակ կողմից ասենք.

քանի դեռ երկրում այս ձախողված ընդդիմությունն է՝ վարչապետի աթոռը շարունակելու է զբաղեցնել Նիկոլ Փաշինյանը, շարունակելու է կործանել երկիրն ու ոչ մի 72 ժամ էլ այլևս չի փրկի...

Արմինե Մկրտումյան