5 ամսում Ռուսաստանն Ուկրաինայում կորցրել է 20 հազար զինվոր. Քիրբի
Ավելի քան 20 000 ռուս զինվոր սպանվել է և ավելի քան 80 000-ը վիրավորվել Ուկրաինայում վերջին հինգ ամսվա մարտերի ընթացքում, որի մասին վկայում են ԱՄՆ հետախուզական տվյալները:
Այս մասին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
«Ռուսաստանի հարձակման փորձը Դոնբասում, հիմնականում Բախմուտում, ձախողվել է: Ռուսաստանը չի կարողացել գրավել ռազմավարական առումով որևէ իսկապես նշանակալի տարածք», - նշել է Քիրբին: