Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի տարածք
Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել: Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը:
Հրթիռակոծությունից ժամեր առաջ Իսրայելի բանտում երեք ամիս տևած հացադուլից հետո մահացել էր իսլամական ջիհադի առաջնորդներից Խադեր Ադնանը:
Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 1-ի երեկոյան հայտարարել էր, որ մայիսի 2-ի առավոտից մինչև կեսօր պլանավորված վարժանքներ է անցկացնելու Գազայի հետ սահմանին: