Վաշինգտոնում շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցային գործընթացը շարունակվում է: Ինչպես գրում է ԱՊԱ-ն՝ կողմերի միջև բանակցային գործընթացն ընթանում է Վաշինգտոնում։
Նշենք, որ երեկ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։
Այնուհետև տեղի է ունեցել երկկողմանի հանդիպում։