Հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը. Գուրբանլի
Հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը: Այս մասին APA գործակալության հարցին ի պատասխան ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Նա հայտարարել է, որ հայերն այս վանքի հետ «կապ չունեն»: Այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն կկառավարվի ալբանա-ուդի կրոնական համայնքի կողմից: