ԱՄՆ-ը, ԵՄ-ն և G7 երկրները նոր սահմանափակումներ են պատրաստում Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ը, Եվրոպան և Ուկրաինայի հարցում այլ դաշնակիցներ պատրաստում են նոր հակառուսական պատժամիջոցներ, փաթեթները կներկայացվեն առանձին, բայց համաձայնեցված ձևով։
Նոր պատժամիջոցառումների պլանները կարող են հայտնի դառնալ մայիսին Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը։
«Միացյալ Նահանգները, Եվրոպան և Ուկրաինայի մյուս առանցքային դաշնակիցները նոր միջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Փաթեթները կիրականացվեն անհատապես, բայց կհամակարգվեն», - մեջբերում է գործակալությունը։