Չինաստանը չի ճանաչի Թալիբանի կառավարությունը
Չինաստանը չի նախատեսում մոտ ապագայում ճանաչել թալիբների կողմից Աֆղանստանում ձևավորված կառավարությունը։
Այս մասին Ria.ru-ին ասել է Աֆղանստանի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյոնգը:
Նա Կատարում մասնակցել է Աֆղանստանի հարցով 20 երկրների հատուկ բանագնացների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկօրյա հանդիպմանը։ Հանդիպումն իր տեսակի մեջ առաջինն էր այն բանից հետո, երբ 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթեցին թալիբները: