Մենք հավատարիմ ենք մնում այս գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը․ Պատել
Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին։
Նա մասնավորապես նշել է․
«Ես ձեզ համար թարմացումներ չունեմ: Մենք հավատարիմ ենք մնում այս գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը: Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման համար, բայց ես պարզապես չեմ պատրաստվում առաջ ընկել հանդիպումներից»,- ասել է Պատելը։
Նա հավելել է, որ փակ դռների հետևում ընթացող բանակցություններին ԱՄՆ-ի կողմից մասնակցում են մի շարք պաշտոնյաներ, որոնք խորապես ներգրավված են գործընթացում: