Երբ մենք սկսեցինք երկխոսությունը, Հայաստանը մեզ չասաց, որ ճանաչենք Ցեղասպանությունը․ Չավուշօղլու
Մենք Ադրբեջանի հետ համակարգում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես գրում է APA-ն, այս մասին NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Երբ մենք երկխոսություն սկսեցինք Հայաստանի հետ, ո՛չ Հայաստանն էր մեզ ասում, որ ճանաչենք Ցեղասպանությունը, ոչ էլ մենք պահանջում էինք, որ նրանք հրաժարվեն դրանից»,- նշել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ «Նեմեսիս» գործողության պատվին Երևանում հուշարձան կանգնեցնելով՝ Հայաստանը ցուցադրում է իր թշնամությունը։