Ալեն Սիմոնյանին թույլատրվում է օգտվել Թուրքիայի օդային տարածքից․ Թուրքիայի ԱԳ նախարար
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին և Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։
Թուրքիայի նախարարը NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, սակայն, ասել է, որ Ալեն Սիմոնյանին թույլատրվում է օգտվել Թուրքիայի օդային տարածքից։ Նրա խոսքով՝ Սիմոնյանը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին, իսկ դա միջազգային իրադարձություն է։