Զախարովան խոսել է ԱՄՆ-ում ընթացող Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Զախարովան նշել է, որ բանակցություններն ընթանում են առանց ՌԴ-ի մասնակցության, ուստի այնտեղ կատարվող գործընթացի մանրամասների վերաբերյալ մեկնաբաննություններ պետք է անի ոչ թե Մոսկվան, այլ պետք է անեն մասնակից երկրները:
«Մենք նախկինի պես հանձնառու ենք 2020-2022 թ.թ. ընթացքում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձերք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կյանքի կոչմանը»,- ասել է Մարիա Զախարովան:
Մոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման Ժամկետների մասին հարցին Զախարովան ի պատասխան նշել է, որ դրա մասին կհայտնեն ավելի ուշ: