Շուշին հայերի համար երբեք հայրենի քաղաք չի եղել. Ալիև
Շուշին հայերի համար երբեք հայրենի քաղաք չի եղել: Այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Շուշին միշտ եղել է ադրբեջանական քաղաք։ Շուշին օտար տիրապետության տակ է գտնվել միայն օկուպացիայի ժամանակաշրջանում ավելի քան 28 տարի։ Դուք տեսաք, որ Շուշին օկուպացիայի ժամանակ գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Շուշին հայերի համար երբեք հայրենի քաղաք չի եղել»,- նշել է Ալիևը, ով հաշվի չառնելով, որ հայերը չեն վնասել իրենց հոգևոր մշակութային կոթողները և երկու անգամ հրթիռակոծեց նույնիսկ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, իսկ օկուպացիայից հետո նաև վանդալիզմի ենթարկեց Կանաչ ժամը։