Հայաստանը ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ չի հանձնել ադրբեջանական կողմին․ Ադրբեջանի ԳԴ
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ իրենց համար ամենահրատապ խնդիրը մնում է այսպես կոչված ականային ահաբեկչությունը։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ չի հանձնել ադրբեջանական կողմին։
«Ուստի մենք շարունակում ենք ականազերծման գործընթացը ինքնուրույն և միջազգային աջակցությամբ»,- նշել է նա։