Ադրբեջանի ԳԴ-ն իր գործընկերներին Արամ Նիկոլյանին ձերբակալելու օրդեր է ուղարկել
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը կրկին խոսել է այն մասին, որ քրեական գործ է հարուցվել երկու ադրբեջանցի զինծառայողների գերեվարման և նրանց նկատմամբ հայերի կողմից իբրև ուժ կիրառելու փաստի առթիվ։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
Նա նաև խոսել է հայ դիզայներ Արամ Նիկոլյանի նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելու մասին։
«Մենք միջազգային հետախուզման մեջ ենք մտցրել Երևանում Ադրբեջանի դրոշն այրած անձին և մեր բոլոր գործընկերներին ուղարկել ենք տեղեկություններ և նրա ձերբակալման հրամանը»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։