Հայերը բաց կթողնեն շանսը, եթե ձգձգեն բանակցային գործընթացը՝ հրաշքի սպասելով․ Ալիև
Հայերը կարող են ձգձգել գործընթացը, օգտագործել բանակցային ձևաչափը, որը մեկնարկել է, ոչ թե համաձայնության գալու, այլ գործընթացն անվերջ ձգձգելու համար՝ սպասելով ինչ-որ բանի, սպասելով հրաշքի, սպասելով փոփոխությունների։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
«Կարծում եմ, որ նրանք բաց կթողնեն հնարավորությունը, քանի որ գրեթե երեսուն տարվա զբաղմունքը նրանց ոչ մի առավելություն չտվեց։ Ընդհակառակը, նրանք կտրված էին տարածաշրջանային զարգացումից»,- հայտարարել է Ալիևը։
Նշենք, որ նման հայտարարություններով Ալիևը հանդես է եկել Շուշիում ընթացող «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովի ժամանակ։