Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Փոխվարչապետն ընդգծել է գործադիր միասնական հարթակ կապի աշխատակարգի սահմանման անհրաժեշտությունը

Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին մայիսին 3-ին ընդունեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։ «ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ունեցել են ինչպես միմյանց, այնպես էլ գործադիր իշխանության հետ անմիջական գործակցության փորձ, բայց քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ Միասնական հարթակի շրջանակներում կհաջողվի առավել արդյունավետ կերպով վեր հանել համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերը, իրականացնել համատեղ քննարկումներ, ձևավորել միասնական լուծումներ և ներկայացնել կառավարական պատկան մարմիններին»,-նշեց Արսեն Ղազարյանը։

Հարթակը, որին այս պահին միացել է տասնմեկ տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպություն, բաց է, ուստի ակնկալվում է, որ առաջիկայում այլ կառույցներ ևս կմիանան։ ՀԱԳՄ նախագահը վստահություն հայտնեց, որ այն թույլ կտա առավել արդյունավետ բացահայտել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, քննարկել, ձևավորել հիմնավոր ընդհանուր մոտեցումներ, նոր ձևաչափով իրականացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին և գործակցության նոր ձևաչափի նախաձեռնությունը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետագա լայն համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Անդրադառնալով տնտեսական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի նախկին փորձին, նա ընդգծեց, որ նոր ձևաչափը չի փոխարինելու մինչ այս եղածներին, այլ լրացնելու, հարստացնելու է այդ զինանոցը։ ՀՀ փոխվարչապետը կարևորեց տնտեսական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերին, հրատապ խնդիրներին գործարար շրջանակների կողմից ժամանակին, հիմնավոր և միասնական մշակված հավաքական կարծիքների ձևավորումն ու ներկայացումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց գործադիր-Միասնական հարթակ արդյունավետ կապի աշխատակարգի սահմանման, համատեղ քննարկվելիք հիմնահարցերի օրակարգի ձևավորման հստակեցման անհրաժեշտությունը։

Մասնակից կառույցների ղեկավարները ևս ներկայացրին Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի գործունեության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ակնկալիքները։ ՀՀ փոխվարչապետը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Որոշվեց փոխգործակցության աշխատակարգի մշակումից հետո սահմանել համանման հանդիպումների պարբերականությունն ու քննարկվելիք հարցերի հավաքագրման և ներկայացման եղանակները։