Ներքին գործերի նախարարը նոր պետեր է նշանակել
Այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։
Վ. Ղազարյանի հրամանով Վարդան Խաչատուրյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ նա նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Էդմոնդ Այվազյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ: