Մեզ պետք չեն խնդիրներ ոչ մի երկրի, հատկապես՝ հարևանի հետ. Ալիևն իր ոճի մեջ հերթական ստերն է ասել Լաչինի միջանցքի մասին
«Ադրբեջանի առաջ կանգնած է այնպիսի հսկայական մարտահրավեր և այնպիսի մեծ խնդիր, ինչպիսին է Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնումը, և մեզ պետք չեն խնդիրներ ոչ մի երկրի, հատկապես՝ հարևանի հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բայց ամեն ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մենք տեսախցիկներ տեղադրեցինք Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի երկայնքով: Մենք հայտնաբերեցինք իրանական բեռնատարների տեղաշարժ դեպի Ղարաբաղ, ինչը բացարձակապես անօրինական էր, քանի որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չպետք է նման բաներ անի»,- ընդգծել է Ալիևը: