Նախագահ դառնալու դեպքում Ուկրաինային կզրկեմ փողից և աջակցությունից. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ ակնարկել է, որ նախագահ դառնալու դեպքում Ուկրաինային կզրկի փողից և աջակցությունից։
Այսպիսով, ԱՄՆ նախկին նախագահը որոշել է 24 ժամում վերջ տալ հակամարտությունը։
«Այս համաձայնագիրը հեշտ կլիներ։ Շատ բան կապված է փողի և ռազմական օգնության հետ, որը մենք տրամադրում ենք Ուկրաինային: Ես համաձայնության կգայի 24 ժամվա ընթացքում, քանի որ այս հակամարտությանը պետք է վերջ դրվի»,- ասել է նա բրիտանական GBNews հեռուստաալիքին տված հարցազրույցում։