Մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել․ Բլինքենը ամփոփել է հայ-ադրբեջանական բանակցություններն ԱՄՆ-ում
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մի քանի օր տևած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց խաղաղության պայմանագրի հարցում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի և հասանելի համաձայնություն, որը ձեռք բերելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլև հիմնականում կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։ ԵՎ շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։ ԱՄՆ–ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին։ Մենք շատ մոտ ենք հասնելու համաձայնության։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունն իրական է։ Այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել»,– ընդգծել է Բլինքենը։