Հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարբեր. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի հետ բանակցությունների մասին
Մայիսի 1-ից 4-ը Արլինգթոն քաղաքում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նախարարներն ու նրանց ուղեկցող պատվիրակության անդամները փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ կետերի շուրջ, բայց միևնույն ժամանակ ընդունել են, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարբեր:
Նախարարները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։