Ուկրաինան կարող էր անօդաչու սարքերով հարձակվել Կրեմլի վրա․ Financial Times
Ուկրաինան, որը հերքում է իր մասնակցությունը Կրեմլի վրա հարձակմանը, հնարավոր է, որ անօդաչու թռչող սարքեր է արձակել Կրեմլի վրա։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրների ու փորձագետների։
Հրապարակման աղբյուրները մատնանշում են հենց Ռուսաստանի կողմից հարվածներ հասցնելու վարկածի անհամապատասխանությունը։ Այս դեպքում Մոսկվան կցուցաբերեր երկիրը պաշտպանելու անկարողությունը, ինչը հարվածում է Պուտինի հեղինակությանը։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ ամերիկյան հետախուզության արտահոսքերը խոսում էին Մոսկվային մի շարք հարվածներ հասցնելու Ուկրաինայի մտադրության մասին։