Խոշոր վթար Լոռիում․ 5 վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկն անչափահաս է (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են VAZ 2106 և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են, 1-ն էլ անչափահաս է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։