Չինաստանը Ռուսաստանին կոչ է անում խաղաղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ
Չինաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայում պատերազմի ավարտին և պնդում է Մոսկվայի և Կիևի միջև սկսել խաղաղ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
«Չինաստանը համառորեն առաջ է մղելու խաղաղ բանակցությունները և պատրաստ է շփվել և համակարգել Ռուսաստանի հետ՝ շոշափելի ներդրում ունենալով ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում», - ասել է Ցին Գանգը։
Նշվում է, որ Լավրովն ի պատասխան սրան ասել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Պեկինի խաղաղության ծրագրին և համաձայն է Չինաստանի սկզբունքային դիրքորոշման հետ։