Հայաստանն այսօր գնում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում ուղղությամբ. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվի և Երևանի միջև վերջնական համաձայնության հասնելն այս փուլում անիրատեսական է համարում:
Նրա խոսքով, չլուծված բազմաթիվ հարցեր կան.
«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի անկախության մասին։ Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցությունների սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել որոշակի ինքնակառավարման աստիճան, որն ընդունելի կլինի Բաքվի համար»,- պարզաբանել է Ուորլիքը։
Նրա կարծիքով, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը մինչ այժմ շատ բարդ խնդիր է եղել, ինչը նշանակում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Հայաստանն այսօր գնում է այս ուղղությամբ, եւ դեռ հայտնի չէ, թե այս ամենը ինչ ձեւակերպում կստանա փաստաթղթում։
Ուորլիքը կարծում է, որ Բաքուն նույնպես պետք է ցույց տա, որ Լեռնային Ղարաբաղում լինելու է ինքնորոշման որոշակի մակարդակ, որպեսզի դա ընդունելի լինի նաև Հայաստանի համար։