Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու համար ԲԴԽ-ն առաջարկել է Արամ Մարտիրոսյանի թեկնածությունը
ԲԴԽ-ն Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ նախագահին առաջարկել է Արամ Ավետիքի Մարտիրոսյանի թեկնածությունը։ Որոշումը Խորհուրդն ընդունել է մայիսի 4-ին։
Նշենք, որ 28.04.2022թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-109-Ա հրամանագրով նա նշանակվել էր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի կողմից Արամ Մարտիրոսյանին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակելուց հետո Մարտիրոսյանի՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները կդադարեն։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: