Ֆրանսիան պետք է վերջ տա «սադրիչ» հայտարարություններին` Լաչինի միջանցքի վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիան պետք է վերջ տա «խաղաղությունն ու կայունությունը խաթարող սադրիչ» հայտարարություններին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի հայտարարությունների։
Ըստ Հաջիզադեի, բացարձակապես անհիմն են ֆրանսիական կողմի հայտարարությունները Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մասին, և որով իբր հայ բնակիչներն արդեն սկսել են ազատորեն անցնել երկու ուղղություններով։
Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանն ամենն անում է իր երկրի օրենսդրության և միջազգայնորեն ընդունված նորմերի հիման վրա։