Ուկրաինան կպարտվի պատերազմում, Ռուսաստանը կներխուժի Մոլդովա․ ամերիկացի վերլուծաբան
Ամերիկացի հայտնի վերլուծաբան, Ջեյմսթաուն հիմնադրամի փորձագետ Վլադիմիր Սոկորը համոզված է, որ Ուկրաինային չի հաջողվի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմը։
Նա կանխատեսել է Ռուսաստանի ներխուժումը Մոլդովա։ Ըստ վերլուծաբանի՝ Ուկրաինայի զինված ուժերը բավարար ուժեր չունեն հաջող հակահարձակում իրականացնելու համար, իսկ Կիևը դատապարտված է կորցնելու այն տարածքները, որոնք ներկայումս գտնվում են ռուսական զորքերի վերահսկողության տակ։
Վերլուծաբանը կանխատեսում է, որ Վաշինգտոնը ստիպված կլինի Կրեմլին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Սոկորը համոզված է, որ Ուկրաինան Արեւմուտքի զոհն է։