Անկարան հարմար պահի է սպասում․ Էրդողան
Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայի և Իրաքի հետ սահմանին չեն ավարտվել, Անկարան հարմար պահի է սպասում։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը TVnet-ին տված հարցազրույցում։
«Մեր անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել, մենք պարզապես սպասում ենք հարմար պահի»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։