Ուկրաինայի պաշտպանության նախարարը խոսել է ամենադժվար որոշման մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ուկրաինական հեռուստալրագրող Դմիտրի Կոմարովին տված հարցազրույցում խոսել է այն բարդ որոշման մասին, որը պետք է կայացներ լայնամասշտաբ ներխուժման ժամանակ։
Ռեզնիկովն ասել է, որ ամենադժվար որոշումը եղել է Բելառուս գնալը՝ ռուսների հետ բանակցելու։
«Ամենադժվար որոշումը Բելառուսում բանակցությունների գնալուն համաձայնելն էր: Ես չգիտեի, թե ինչպես հաջողակ լինել բանակցություններում։ Ես պետք է ճնշեի իմ զգացմունքները, և դա դժվար էր: Եվ այս ամենը պետք է տեղի ունենար Բելառուսի տարածքում, որին մենք չէինք հավատում»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։
Ռեզնիկովը նաև խոստովանել է, որ սարսափելի էր Բելառուսի տարածք գնալը։