Ալի Ասադովը խոսել է «Զանգեզուրի միջանցք»–ի բացման կարևորության մասին
Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի կարևորության բարձրացմանը, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Նրա խոսքով, Ղարաբաղը և այսպես կոչված Արևելյան Զանգեզուրը վերածվել են լայնածավալ շինհրապարակի, և «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացմամբ այս հողերում կյանքը նորից սկսել է վերածնվել։
Նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ գրավված հողերի վրա այսօր վերածնվում են մեր քաղաքներն ու գյուղերը,-նշել է Ասադովը։