Հարավային Կորեայում ամերիկյան կործանիչ է կործանվել
Հարավային Կորեայում ամերիկյան կործանիչ է կործանվել, հայտնում է CNN-ը։
F-16 կործանիչը շաբաթ օրը ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել է Հարավային Կորեայում գտնվող ամերիկյան խոշոր ռազմաբազայի մոտ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դա տեղի է ունեցել Օսան ավիաբազայի մոտ գտնվող գյուղական շրջանում։ Զինվորականների խոսքով՝ օդաչուն փրկվել է։