Իրանը զենք է մատակարարել Սիրիա. The Washington Post
Իրանը զենք է մատակարարել Սիրիա՝ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի բացահայտված գաղտնի տվյալներին։
«Իրանը զենք է թաքցրել հետերկրաշարժային օգնության մեջ՝ ուղղված ամերիկյան զորքերի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրանական կողմը Սիրիա է փոխանցել զինամթերք, հրետանային զինատեսակներ և անօդաչու սարքեր։
Նման մատակարարումների մասին տեղեկությունը հաստատել է նաև Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը։