Կադիրովը քննադատել է Եվգենի Պրիգոժինին
Ռամզան Կադիրովը քննադատել է Եվգենի Պրիգոժինին՝ Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը լքելու սպառնալիքի համար:
«Այնքան աղմուկ բարձրացավ մասնավոր ռազմական ընկերության շուրջ, բայց պետք էր միայն ավարտին հասցնել մեր սկսածը, առանց ավելորդ խոսելու ողջ ինտերնետի և ամբողջ աշխարհի հետ։ Ավարտեք, կենտրոնացրեք առկա ուժերը՝ փոխելով ընթացքը մարտի դաշտում: Ինչպես մյուս ստորաբաժանումներն արեցին զենքի և զինամթերքի դեֆիցիտի պայմաններում»,- ասել է Կադիրովը տելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։
Կադիրովը շաբաթ օրը՝ մայիսի 6-ին, արդեն քննադատել էր Պրիգոժինին Բախմուտից հեռանալու իր որոշման համար, ինչպես նաև ասել էր, որ չեչենական ստորաբաժանումները պատրաստ են քաղաքում փոխարինել Վագների մարտիկներին: