Սա պատերազմ չէ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, սա սառը պատերազմ 2-ն է. Իբրահիմ Քալին
Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Ուկրաինայի համար պատերազմը չի ավարտվի որևէ դիրքային նվաճումներով:
Նա նաև կարծում է, որ պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական հաջողությունների, այլ երկու համաշխարհային բլոկների միջև անվտանգության նոր համաձայնագրի շնորհիվ:
Նա ասել է, որ նման եզրակացության է եկել Մոսկվայում Պուտինի հետ զրույցից հետո։
Կալինը կարծում է, որ պատերազմը Կիևի և Մոսկվայի միջև չէ, այլ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև: