Մայր Աթոռում կկատարվի «խաղաղության աղոթք»
Մայիսի 9-ին` ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնակցությամբ հոգևոր դասի կկատարվի Խաղաղության աղոթք Հայաստան և Արցախ հայրենի երկրի խաղաղության և ապահովության համար:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռից՝ Հրավիրելով բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Խաղաղության աղոթքին: