Փաշինյանն ու Ալիևը հաջորդ շաբաթ կհանդիպեն․ պաշտոնական
ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 14-ին Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է․ «Առաջնորդները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կլինի»։
Իսկ հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին՝ Քիշնևում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։