Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։
Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 06:30-ին Բիլասուվար շրջանում՝ Ջալիլաբադ կայարանից 23 կմ հյուսիս։ 3,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։