Իսրայելը հատուկ գործողություն է իրականացրել Պաղեստինի դեմ
Երեքշաբթի մայիսի 9-ի գիշերը սկսված «Վահան և նետ» գործողության շրջանակներում իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ռմբակոծել են պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման 10 օբյեկտ:
Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
Զինվորականների տվյալներով՝ կործանիչներն ու ուղղաթիռները հարվածներ են հասցրել, Խան Յունիս քաղաքի ուղղությամբ։