Ալիևը, Փաշինյանը, Մակրոնը և Շոլցը կարող են հանդիպել հոկտեմբերին
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է սերտ կապեր պահպանել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերն առաջ մղելու համար: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ։
Ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման համար։
Նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումով 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:
Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ քննարկելու տեղում ընթացիկ զարգացումները և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերը:
Նախագահ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին երկրորդ անգամ հանդիպելու ԵՀԽ հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայում։