Այս պահին դեռ որոշված չի. Արմեն Գրիգորյան
Այս պահին որևէ ձև որոշված չի. որտեղ որ հնարավորություն եղավ առաջընթաց գրանցելու և վերջնական համաձայնության հասնելու, այնտեղ էլ կստորագրենք։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` արձագանքելով լրագրողների հարցին, թե թե հայկական կողմը որի՞ն է հակված՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական կողմի հովանու ներքո կլինեն ստորագրությունները։
«Այս պահին դեռ որոշված չի, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համաձայնության փաստաթուղթը, որ քաղաքական վեկտորում կստորագրվի»,–ասաց նա։